Մայիսի 1-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սարգիս Ի.-ին և 1993 թ. ծնված Զալիբեկ Ա.-ին:
Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, Փարաքար գյուղի Երևանյան փողոցի ստորգետնյա դիտահորերից գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող 300 մ երկարության հեռախոսային մալուխ:
Գողոնն առգրավված է:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության կայքից;