ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 26-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլի արդյունքները:
Արդարադատության նախարարության կայքի փոխանցմամբ` ստուգումների երկրորդ փուլին մասնակցել է 38 թեկնածու: Հանձնաժողովի որոշմամբ, համաձայն գործող կարգի, քննության մասնակիցները իրավունք ունեն բողոքարկել աշխատանքները՝ դրանք ստանալուց մեկ օրվա ընթացքում: Քննության արդյունքների մասին ծանուցման օր է հաշվվում այս արձանագրության՝ www.moj.am կայքում հրապարակման ամսաթիվը: Արձանագրությունը հրապարակելուց հետո էլ. փոստի միջոցով արձանագրությունը կուղարկվի քննության մասնակիցներին: Բողոքները կընդունվեն մինչև 2014 թ-ի ապրիլի 28-ը, ժամը 16:00 գրավոր եղանակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: