Հայտնի են նոտարների որակավորման ստուգման խնդիրների փուլի արդյունքները

ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 26-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլի արդյունքները:

Արդարադատության նախարարության կայքի փոխանցմամբ` ստուգումների երկրորդ փուլին մասնակցել է 38 թեկնածու:  Հանձնաժողովի որոշմամբ, համաձայն գործող կարգի, քննության մասնակիցները իրավունք ունեն բողոքարկել աշխատանքները՝ դրանք ստանալուց մեկ օրվա ընթացքում: Քննության արդյունքների մասին ծանուցման օր է հաշվվում այս արձանագրության՝ www.moj.am կայքում հրապարակման ամսաթիվը: Արձանա­գրությունը հրապարակելուց հետո էլ. փոստի միջոցով արձանագրությունը կուղարկվի քննության մասնակիցներին: Բողոքները կընդունվեն մինչև 2014 թ-ի ապրիլի 28-ը, ժամը 16:00 գրավոր եղանակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել