Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»,- գրված է հրամանագրում: