Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի գործով նոր փաստեր են ի հայտ եկել, և չի բացառվում, որ այս գործը կարող է անակնկալ ընթացք ստանալ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի փոխանցմամբ՝ Կիպրոսում հաստատվել է, որ օֆշորային փաստաթղթերի տակ դրված է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը: Իսկ եթե այս ամենը հաստատվի, ապա Տիգրան Սարգսյանի դիվանագիտական առաքելությունը երևի թե չքանա, քանի որ առաջ կգան քրեական պատասխանատվության խնդիրներ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: