Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ

Հուլիսի 3-ին հանրության ճնշման ալիքի ազդեցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց ԱԺ մանդատը վայր դնելու մասին: Պատճառը հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մի խումբ ռազմական բժիշկների խոշտանգումն է, որի արդյունքում ծեծի ենթարկվածներից մեկը’ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին մահացել է:

Ռուբեն Հայրապետյանի’ նախագահական նստավայր գնալը և դրանից անմիջապես հետո մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն անելը հերթական անգամ մտածելու տեղիք է տալիս Հայաստանում որոշումների կայացման մեխանիզմների մասին: Դա նաև փորձ էր կասեցնել Ազգային ժողովում խնդրի շուրջ ակնկալվող լայնածավալ քննարկումները:
Հասարակական ճնշումը չի’ դադարելու:

Կան գործի այլ կողմեր ևս: Հաստատված փաստ է, որ ծեծի մասնակիցների թվում են եղել Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամներ: Սա հիմք է ենթադրելու, որ հունիսի 17-ի հանցագործության ժամանակ «Հարսնաքարում» է գտնվել, չի բացառվում’ հաշվեհարդարի հրահանգ է տվել հենց ինքը’ Ռուբեն Հայրապետյանը:
Պահանջում ենք’
1. Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ:
2. Քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց:
3. Հեռացնել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Հիշեցնում ենք, որ վաղը’ 04.07.2012թ., ժ 10:00 Ազգային ժողովի մոտ տեղի է ունենալու ակցիա’ վերոնշյալ պահանջներով: Այդ ժամին ԱԺ-ի դահլիճում ներկա են լինելու բոլոր խմբակցությունները’ մասնակցելու Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյի հետ:

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել