Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձնանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմինը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն է:
Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները կարող են «պատվիրակվել» այլ անձնաց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով գործակալության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները կարող են իրականացնել՝
1) նոտարը.
2) վերջին երկու տարվա ընթացքում տարեկան առնվազն 30 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեցող փաստաբանը, որը գործունեություն է իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում.
3) վերջին երկու տարվա ընթացքում տարեկան առնվազն 30 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեցող փաստաբանական գրասենյակը, որը գործունեություն է իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում.
4) հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական կենտրոնների սպասարկման գործառույթներ իրականացնելու նպատակով ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Նշված անձինք (գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնում են գործակալության հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ միանալով գործակալության տեղեկատվական համակարգին: