Րոպեներ առաջ ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ի գործադիր մարմնի դռնփակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՀՀ նոր վարչապետի անունը կհայտնեն երկուշաբթի երեկոյան. վերջնական որոշում դեռ կայացված չէ: Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ի թղթակիցը ՀՀԿ-ի գլխավոր գրասենյակից:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նիստին ներկա է եղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը:
Մանրամասները` շուտով: