Այսօր «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել քաղաքացի Արմեն Դավթյանը: Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ վարչական վարույթ է իրականացվել:
Երևան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը քիչ առաջ հայտարարեց, որ բերման ենթարկված ակցիայի մասնակիցն արդեն ազատ է արձակվել: