Դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է նրա մերձավոր ազգականներին և պատժի կատարման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Մահացածի դին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողությունների իրականացումից հետո հանձնվում է նրա մերձավոր ազգականներին կամ համապատասխան դիմում ներկայացնող անձին: Այդպիսիք չլինելու դեպքում դատապարտյալի հուղարկավորումն իրականացվում է պետության հաշվին: