ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարը հոկտեմբերի 24-ին մասնակցել են Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորումի բացմանը

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարը հոկտեմբերի 24-ին մասնակցել են Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորումի բացմանը։ Iravaban.net-ը տեղեկանում է ԵՄ Հայսատանյան գրասենյակից։
Եռօրյա միջոցառման շրջանակում համախմբվել էին գլոբալ առաջնորդներ, զբոսաշրջության և մեդիա ոլորտի և համայնքների ներկայացուցիչներ՝ քննարկելու, թե ինչպես կարելի է պատումների, քաղաքականությունների ու գործընկերության միջոցով ձևավորել զբոսաշրջային տարբեր ուղղությունների վերաբերյալ մասին ընկալումը և փորձառությունը։
Իր ելույթում դեսպան Մարագոսն ընդգծել է զբոսաշրջության հնարավորությունները՝ որպես տնտեսական աճի և սոցիալական զարգացման շարժիչ ուժ, ինչպես նաև շեշտել կայունության, նորարարության և ներառականության կարևորությունը՝ դիմակայուն զբոսաշրջային ուղղություններ կառուցելու գործում։
ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի զբոսաշրջության զարգացումներին՝ իրականացնելով նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագիրը (ITTD) և Գյումրու շուկայի և խոհարարական դպրոցի նախագիծը․ դրանք նպաստում են մշակութային և մասնագիտական զբոսաշրջության զարգացմանը և խրախուսում ավելի լայն դիվերսիֆիկացիա տարածաշրջաններում և զբոսաշրջային առաջարկներում։
Այս ջանքերն արտացոլում են ԵՄ-ի ՝ կայուն և բազմազան զբոսաշրջությանը նպաստելու, տարածաշրջանային զարգացումը զորեղացնելու և ԵՄ–Հայաստան համագործակցությունը խորացնելու հանձնառությունը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել