Կալանավորված անձը փորձել է «Վանաձոր» ՔԿՀ անցկացնել արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Իջևանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից վերադարձված կալանավորված անձին ենթարկել են անձնական խուզարկության, իսկ նրա հագուստը և իրերը զննել են տեխնիկական միջոցներով։ Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Iravaban.net-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայությունից։

Մասնավորապես՝ կալանավորված անձի մոտ առկա սննդամթերքի տարայում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, և լիցքավորման լար, իսկ նրա հագին եղած կոշիկների ներբաններից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն բուսական զանգված՝ ընդհանուր 27,4 գրամ քաշով, և բյուրեղանման փոշեզանգված՝ 2,3 գրամ քաշով, ինչպես նաև 34 հատ գործարանային արտադրության խաղաթուղթ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել