Ազգային ժողովի այգում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողություն է տեղի ունեցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին:


