Հեկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից անցել է 26 տարի

1999թ. հոկտեմբերի 27-ին Երեւանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ զանգվածային ահաբեկչություն։ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ կազմված մի խումբ զինված հանցագործներ ներխուժեցին խորհրդարան և գնդակահարեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոյաների և պատգամավորների: Պատահարի ընթացքում սպանվեց 8 մարդ և տասնյակ այլ անձինք վիրավորվեցին։ Հարձակումից հետո ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել Ազգային ժողովի շուրջ 91 անձի (առավելապես պատգամավորներ, նաև նիստը լուսաբանող լրագրողներ ). Ահաբեկիչները պահանջում էին ուղղաթիռ և հեռարձակման ժամանակ հեռուստատեսությունում, սակայն շուրջ 30 ժամ տևած բանակցությունների  արդյունքում հանձվեցին և ազատեցին բոլոր պատանդներին։

Հարձակման հետևանքով զոհվեցին հետևյալ պետական ու քաղաքական գործիչները․

  • Կարեն Դեմիրճյան – ՀՀ Ազգային ժողովի նախագահ

  • Վազգեն Սարգսյան – Հայաստանի վարչապետ

  • Յուրի Բախշյան – ԱԺ փոխխոսնակ

  • Ռուբեն Միրոյան – ԱԺ փոխխոսնակ

  • Լեոնարդ Պետրոսյան – ՀՀ օպերատիվ հարցերի նախարար

  • Արմենակ Արմենակյան – ԱԺ պատգամավոր

  • Միքայել Քոթանյան – ԱԺ պատգամավոր

  • Հենրիկ Աբրահամյան – ԱԺ պատգամավոր

2003 թվականի դեկտեմբերին դատարանը  Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել