«Այսօր Հովհաննավանքում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցեցի Տեր Արամի մատուցած պատարագին»։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կատարած գրառումից։ Գրառմամբ մասնավորապես՝ ասվում է.
«Օրը յուրահատուկ խորհուրդ ուներ.
Հովհաննավանք եկած մեր հազարավոր հավատավոր հայրենակիցները ևս հավաստեցին, որ մեզ` քրիստոնյաներիս համար, կարևոր է Հայ Առաքելական եկեղեցի գնալ` վստահ լինելով, որ այնտեղ արժանի հոգևորականներ են ծառայություն մատուցում ժողովրդին։
Սա հիշարժան օր և անկեղծ հաղորդակցություն էր առ Աստված։
Սիրելի’ հայրենակիցներ, վստահ եղեք, որ միասնականությամբ, ամուր կամքով ու հավատքով մենք հաջողելու ենք։
Աստծո աջը թող հովանի լինի մեր երկրին ու ժողովրդին։»։


