ՃՏՊ Ճամբարակ քաղաքում․ կան տուժածներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 10։58-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների փողոցում բախվել են «UAZ» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մեկ ուղևոր արգելափակվել են ավտոմեքենայի մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, արգելափակված քաղաքացիներին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել