Հրդեհ Երևան քաղաքի սննդի կետում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 11:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել։
Այս մասին Iravaban.net տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայության (ՓԾ) ֆեյսբուքյան էջից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքային փրկարարական վարչության չորս մարտական հաշվարկ։

Հրդեհի պատճառների և վնասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել