2025 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել է 2 տրլն 13 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը  հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Անդրադարձ է կատարվել նաև հարկային եկամուտների ցուցանիշներին։

Պետական եկամուտների կոմիտեն՝ հարկ վճարողների հետ համագործակցությամբ, 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել է 2 տրլն 13 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով ինն ամիսների համար նախատեսված ցուցանիշից ավելի է 13.4 մլրդ դրամով, իսկ վերանայված ցուցանիշից` 7.4 մլրդ դրամով: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 246 մլրդ դրամով կամ 14%-ով: ՊԵԿ նախագահի խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է տնտեսական ակտիվությունից առաջանցիկ հարկերի վճարում, ինչը ոչ միայն տնտեսական գործոնների, այլև վարչարարության արդյունավետության, ինչպես նաև բարեփոխումների արդյունք է, որի առանցքում մարդակենտրոնությունն է` հիմնված արդարության և հոգատարության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել