Հոկտեմբերի 21-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, Մոնակոյի Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից
Մշակութային այս երեկոն միավորեց երաժշտասերներին Մոնակոյում՝ ներկայացնելով հայկական և համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից։
Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ` Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ Հայաստանի և Մոնակոյի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և վստահության վրա, իսկ այս համերգը երկու երկրների միջև բարեկամական կապերի գեղեցիկ դրսևորում է։
Միջոցառմանը ներկա էին Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարության ներկայացուցիչներ, Ազգային խորհրդի անդամներ, մշակութային և հասարակական գործիչներ, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ։