Սրբուհի Գալյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում՝ մի շարք օրենքների նախագծեր քննելիս

Վարչապետ Նիկոլ փաշինյանը որոշում է ընդունել, որում ասվում է,- «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և 2 անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտոնագրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախ- տումների համար պատասխանատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Կատարողական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել