«Խաղաղության համաձայնագրի ստորագրման ադրբեջանական կողմի միակ նախապայմանը շարունակում է մնալ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, — այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարն այսօր կայացած ասուլիսում։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱԳՆ-ից։
«ՀՀ-ն երբևէ ու որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել ու չի ստանձնելու պարտավորություն փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Սա մեր ներհանրային օրակարգի մաս է։ Այո, Ադրբեջանը շարունակում է կապել համաձայնագրի ստորագրման հետ ու պայման դիտարկել։ Մենք այդ կապվածությունը չենք ընդունում։