Արտաշատի ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Քաղցրաշեն գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը տան բակում կանեփ է աճեցնում։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները և ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի ծառայողները 29-ամյա քաղցրաշենցու տան բակում և ծաղկանոցում հայտնաբերել են կանեփի 44 բույս և 2 կիսաչոր ճյուղ:
Կատարվում է նախաքննություն:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել