Լավ Էրեբունի-Երևանի օր բոլորիդ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է․ «Բարի լույս և լավ Էրեբունի-Երևանի օր բոլորիդ»։ Այս մասին   Iravaban.net-ը տեղեկանում էՆիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է միասին տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը։

Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից, Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ, իսկ ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում, տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի պայծառ հրավառությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել