ՀՀ ԱԳՆ-ն ցшվակցություն է հայտնել կատարցի դիվանագետների մшհվшն կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ։

Այս մասին   Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգից։

«Մենք միանում ենք Կատարի բարեկամ կառավարությանը և ժողովրդին՝ արտահայտելով մեր ցավակցությունը Եգիպտոսում տեղի ունեցած վթարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ և մաղթում ենք վիրավորներին շուտափույթ ապաքինում»,-ասված է Հայաստանի արտգործնախարարության ցավակցական ուղերձում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին Շարմ էլ Շեյխում (Եգիպտոս) Գազայում հրադադարի վերաբերյալ բանակցություններին մասնակցող Կատարի պատվիրակության երեք անդամները մահացել են ավտովթարից, իսկ ևս երկուսը վիրավորվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել