Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից
«Ժամը 23։00-ի դրությամբ առկա տվյալներ․
հոկտեմբերի 11-ի՝ ժամը 23։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը՝ համագործակցելով քաղաքապետարանի աշխատակիցների հետ, շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 550 տոննա ջուր և իրականացվել շուրջ 350 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, ծխի ծավալը նվազել է:
Ողջ գիշեր շարունակվելու են ակտիվ աշխատանքները․ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ։