Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդված ով, այն է՝ Վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը
Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել հոկտեմբերի 9-ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր բարձրացող ծխի մեծ ամպը։ Քաղաքում նկատվում է օդի աղտոտվածության բարձրացում։