Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ

Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կիոմիտեից։
Հովհաննես Հակոբի Մարտիրոսյանի կենսագրությունը
Ծնվել է 1988 թվականի մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2024-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),
2023-2024թթ. – ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության առաջին բաժնի պետի տեղակալ,
IV-VII.2023թ․ – ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության երրորդ բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,
2020-2023թթ. – ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի երրորդ բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,
2016-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2014-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ,
2009-2012թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Տավուշի քննչական բաժանմունքի քննիչ,
2005-2009թթ. – ՀՀ ոստիկանության ակադեմիայի ունկնդիր:
Կրթություն
2009 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը, 2018 թվականին՝ Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել