Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում է ստորագրել։
Ի թիվս այլ փոփոխությունների նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը նշանակվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):
Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։