Ուրախ եմ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել Կոպենհագենում, անհամբեր սպասում ենք հաջորդ գագաթաժողովին․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Միրզոյանի սոցիալական էջից։

«Ուրախ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին` երկկողմ փոխգործակցության և ակտիվ համագործակցության Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին:

Բարձր գնահատելով այս հարթակը՝ մենք անհամբեր սպասում ենք հաջորդ գագաթաժողովի անցկացմանը Հայաստանում՝ 2026 թվականի մայիսին», – գրել է Միրզոյանը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել