Ոսկեվազցի տղամարդու մոտ և ավտոտնակում մարիխուանա կար. ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց, իսկ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է  ՆԳՆ-ից։

Սեպտեմբերի 29-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 4 գրամից ավելի զանգված։

Ձերբակալվածի տան մոտ սահմանվել է հսկողություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 57-ամյա տղամարդու տանը կից ավտոտնակում հայտնաբերվել է 40 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել