Գրանտային ծրագրերը տարվա կտրվածքով պլանավորել չենք կարող և չենք կարող դրանք արտացոլել բյուջեում․ Սրբուհի Գալյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին գրանտային ծրագրերին, դրանց օգտագործմանը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսըյանը նշեց, որ հանրությանը տեղեկացնելու համար անհրաժեշտ է նման բյուջետային ծրագրերը անհրաժեշտ է ներառել Պետական բյուջեում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին, թե այդ դեպքում ինչու այս ծրագրերը չեն ներառվում պետբյուջեում, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխանեց,- որպես կանոն, գրանտային ծրագրերը կամ հատկացվող միջոցների շրջանակը շատ դժվար է կանխատեսել, իսկ բյուջեն պլանավորման մասին է, այսինքն մենք տարվա ընթացքում փորձում ենք աշխատել տարբեր կառույցների հետ, փորձում ենք պայմանավորվածություններ ձեռք բերել, որպեսզի փոքրիկ խնդիրներ լուծենք կամ որոշ դեպքերում նաև մեծ խնդիրներ լուծենք, և հետևաբար տարվա կտրվածքով պլանավորել չենք կարող և չենք կարող դրանք արտացոլել բյուջեում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել