Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը, The Jerusalem Post պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկում է Գազա քաղաքի ավելի քան կեսը:
ՑԱՀԱԼի առաջխաղացմանը զուգահեռ տեղի է ունենում պաղեստինցիների զանգվածային տարհանում. ըստ Walla պարբերականի տվյալների, հատվածի մայրաքաղաքը լքել է արդեն ավելի քան 800 հազար մարդ:
The Jerusalem Post-ի հաղորդման համաձայն, Իսրայելի պաշտպանության բանակը՝ շաբաթ օրվա դրությամբ, սեպտեմբերի 27-ին, հաստատել է գործառնական վերահսկողություն Գազա քաղաքի տարածքի ավելի քան կեսի նկատմամբ: Զինված ուժերի Հարավային հրամանատարության աղբյուրները նշել են, որ ՑԱՀԱԼ-ի տարածքային նվաճումները «Գեդեոնի կառքեր II» գործողության շրջանակներում տարբեր դիվիզիաների համակարգված մանևրների արդյունք են:
Իսրայելի պաշտպանության բանակը ներկայումս վերահսկում է քաղաքի մի քանի շրջաններ, այդ թվում՝ Թել ալ-Հավան քաղաքի հարավ-արևմուտքում, Ալ-Նադին՝ ցածրահարկ կառուցապատմամբ շրջանը, և Շեյխ-Աջլինը՝ Գազայի հարավ-արևմուտքում ափամերձ շրջանը:
Որոշ գոտիներում ՑԱՀԱԼ-ը պաշարում է իրականացնում՝ հասկանալով, որ այնտեղ զինված զինյալներ կան: Ինչպես գրում է պարբերականը, այն փաստը, որ պաղեստինցիների ճնշող մեծամասնությունը լքել է Գազան, կհեշտացնի բանակի համար քաղաքը գրավելու խնդիրը օդային հարվածների և ցամաքային մանևրների միջոցով:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սեպտեմբերի 8-ին կոչ էր արել Գազայի բնակիչներին լքել քաղաքը, քանի որ մոտ ապագայում Իսրայելը կսկսի այն գրավելու գործողությունը: