Սեպտեմբերի 23-ին Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սուրենավան գյուղի 28-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան հարակից անասնագոմում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 60 գրամ դեղնականաչավուն զանգված։
28-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից ։