Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Ղազարյանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորագրել է հրաման, որով վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է վարչության պետի տեղակալին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահել նույն վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Սարգսի Ղազարյանին՝ մինչև հաստիքի համալրումը:

Հրամանն ընդունվել է հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը:

Փաստաթուղթը թվագրված է 2025 թվականի օգոստոսի 25-ով և ունի թիվ 1180-Ա համարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել