ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է N 848-Ա որոշում, որով Ռուբեն Սարգսյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։
Որոշումը կայացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:
Որոշումը թվագրված է 2025 թվականի սեպտեմբերի 24-ով: