Բնանկարը՝ որպես մեծ նվեր. նկարչուհի Մոնիկա Ավետիսյան

Սեպտեմբերի 22-ին «Փյունիկ» զարգացման կենտրոնում տեղի ունեցավ նկարչուհի Մոնիկա Ավետիսյանի ցուցահանդեսը։ Իր խոսքում նա նշեց, որ բնանկարը իր համար դրձել է ոչ թե ընտրություն, այլ մեծ նվեր, որովհետև ողջ կյանքում զբաղվել է բնանկարով և գրաֆիկայով և հիմա էլ մեծ սիրով դասավանդում է երեխաներին։

Կյանքի առաջին շրջանում ստեղծագործելու հիմք է հանդիսացել մեր ազգի պատմությունը, ապա նկարներին խառնել է իր կյանքի անձնական պատմությունները։ Ցուցահանդեսին ներկայացված էին և՛ մեր պատմութունը հիշեցնող, և՛ իր անձնական կյանքի մասին վկայող նկարներ։

Հարցին,  թե որ ամենակարևոր արժեքներին է հավատարիմ մնում նկարները վրձնելիս, Մոնիկան պատասխանեց,-«Իհարկե, առաջնահերթ իմ ներքին զգացողություններն են, իսկ հետո ես սկսում եմ կցել տարատեսակ ինֆորմացիաներ։  Դրանք կարող են լինել՝ գրքերը, ֆիլմերը, իմ ընկերները, ծանոթներս, ընտանիքս, անձնական նկարներս, և այդ ամենը հանգեցնում է վերջնական նկարի»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել