Huawei-ը ներկայացրեց WATCH GT 6 շարքը և ինովատիվ սարքերի նոր փաթեթը՝ նախանշելով սմարթ տեխնոլոգիաների ապագան

2025 թվականի սեպտեմբերի 19-ին Փարիզում «Ride the Wind» խորագրի ներքո տեղի ունեցավ Huawei-ի ինովատիվ սարքերի թողարկման միջոցառումը։

Միջոցառման առանցքը նոր սերնդի HUAWEI WATCH GT 6-ի, HUAWEI WATCH Ultimate 2-ի և HUAWEI WATCH D2-ի փայլուն դեբյուտներն էին. մոդելներ, որոնք միավորում են նորաձև դիզայնը առողջության ու ֆիթնեսի մոնիթորինգի պրոֆեսիոնալ համակարգերի հետ։ Ներկայացվեցին նաև HUAWEI nova 14 շարքը, HUAWEI FreeBuds 7i-ը և HUAWEI MatePad 12 X-ը՝ պատկերային և ֆունկցիոնալ բացառիկ հնարավորություններով։

Նոր սարքերը ցուցադրելուց բացի՝ Huawei-ը ներկայացրեց իր նոր՝  «Ներկան քոնն է» (Now is Yours) տեսլականը և տվեց GoPaint Worldwide Creating Activity 2025-ի մեկնարկը։ 

HUAWEI WATCH GT 6 շարք. բացօթյա մարզումների նոր մակարդակ

HUAWEI WATCH GT 6 շարքը մարմնավորում է «Ride the Wind» գաղափարախոսությունը՝ որպես նոր մոտեցում նորաձևությանը և սպորտին։ Ինովատիվ ինժեներական լուծումներն ապահովում են սարքի մարտկոցի 21-օրյա աշխատանք և գերճշգրիտ տեղորոշում՝ հնարավորություններ, որոնց հիմքում ընկած է HUAWEI-ի նոր՝ TruSense համակարգը։

Ավելի քան 100 ռեժիմներով HUAWEI WATCH GT 6-ն ունի խորացված հնարավորություններ 4 հիմնական բացօթյա activity-ների համար։ 

Հեծանվավարության ռեժիմը ներառում է վիրտուալ հզորաչափ, որը պրոֆեսիոնալ մակարդակով վերլուծում է մարզական կատարողականությունը։

Հաջորդն արահետային վազքի ռեժիմն է՝ համալրված առաջադեմ ֆունկցիաներով, օրինակ՝ ճշգրիտ տեղորոշում, բարձրության փոփոխությունների գրաֆիկ, տարածքի թեքության վերլուծություն և այլն։ Սրանց օգնությամբ վազորդը կարող է ուսումնասիրել երթուղու դժվարությունները և ավելի արդյունավետ դարձնել սեփական էներգիայի բաշխումը։ 

Գոլֆի ռեժիմը նույնպես համալրված է բարձր մակարդակի ֆունկցիաներով, ներառյալ՝ խաղադաշտի քարտեզների ներկայացումը, որը խաղացողին օգնում է կատարել ճիշտ դիրքավորում և թիրախային հարվածներ։

Հասանելի է նաև դահուկավազքի ռեժիմ, որն ունի հարուստ գործիքակազմ՝ լեռնադահուկային փորձառությունը պրոֆեսիոնալ և տպավորիչ դարձնելու համար։

HUAWEI WATCH Ultimate 2 և WATCH D2․ բեկումնային առաջընթաց պրոֆեսիոնալ ֆիթնեսում և առողջության մոնիթորինգի համակարգերում

HUAWEI WATCH Ultimate 2–ը ոլորտի առաջին խելացի ժամացույցն է՝ նախատեսված մինչև 150 մետր ջրասուզման համար և հագեցած ինովատիվ աուդիո հնարավորություններով։

Ջրի տակ ձայնային ալիքներով հաղորդակցման ֆունկցիայի շնորհիվ սարքը ավելի արդյունավետ է դարձնում ջրային կապը և ստեղծում է ապահովություն ծովասուզակների համար։ Այն  թույլ է տալիս ժամացույցից ժամացույց հաղորդագրություն ուղարկել մինչև 30 մ խորության վրա, ինչպես նաև մեկ հպումով ուղարկել SOS ազդանշան մինչև 60 մետր խորության վրա։

HUAWEI WATCH D2–ը ներկայանում է նոր՝ շլացուցիչ կապույտ գույնով և արյան ճնշման մոնիթորինգի առաջադեմ ֆունկցիաներով, ներառյալ՝ մեկանգամյա և պարբերական հիշեցումները։ Անհատական չափումների և արյան ճնշման շարժական մոնիթորինգի հնարավորությունները սարքը դարձնում են հուսալի և բազմաֆունկցիոնալ համակարգ՝ նախատեսված օգտատերերի տարբեր կարիքները բավարարելու համար։

HUAWEI nova 14․ պրոֆեսիոնալ պորտրետներ` Ultra Chroma տեսախցիկով

HUAWEI nova 14 շարքն իր «Pro Your Portrait» կոնցեպտով նոր շունչ է հաղորդում մոբայլ պորտրետային ֆոտոգրաֆիային։ Սարքը համալրված է Ultra Chroma տեսախցիկով՝ հատուկ մշակված պորտրետների համար։ Այն նաև ներառում է նոր և կատարելագործված XD Portrait Engine, որն ապահովում է նկարների բացառիկ խորություն և դետալայնություն։ Այն  գերազանց արդյունք է ապահովում նույնիսկ ոչ բավարար լուսավորության պայմաններում, օրինակ՝ կենդանի համերգների ժամանակ՝ ստանալով մաքուր և դետալային պատկերներ։

Սարքի 50 ՄՊ դիմային տեսախցիկն ունի Portrait Dual Camera ավտոֆոկուս և 5x պորտրետային զում, որոնց շնորհիվ ստացվում են բացառիկ որակով սելֆիներ։  Բացի այդ՝ այն հագեցած է արհեստական բանականությամբ աշխատող էդիթինգի հարուստ գործիքակազմով, օրինակ՝ AI Best Expression և AI Remove ֆունկցիաներով, որոնց միջոցով օգտատերերը կարող են ստանալ բարձրորակ լուսանկարներ և տեսանյութեր՝ վառ գույներով և անթերի դետալներով։

HUAWEI MatePad 12 X և M-Pencil Pro․  մոդեռն ուսուցման և կրեատիվության նոր դարաշրջան

Նոր HUAWEI MatePad 12 X PaperMatte Edition պլանշետը համալրված է PaperMatte էկրանով, որ ստեղծում է առավելագույն հստակություն և վիզուալ հարմարավետություն։  MatePad-ը անխափան աշխատում է HUAWEI M-Pencil Pro ստիլուսի հետ, որն ապահովում է հարմար ֆունկցիաներ՝ մեկ հպումով մենյուի բացում, մուտք դեպի HUAWEI Notes, վրձնի պարամետրերի կարգավորում և այլն։

Ինչպես նշեցինք, միջոցառման ընթացքում նաև պաշտոնապես մեկնարկել է GoPaint Worldwide Creating Activity 2025 մրցույթը։ Այս տարի պահպանվել են 4 դասական անվանակարգերը՝ «Նարատիվ արվեստ«, «Թվային աքվարել և թանաք», «Գիտաֆանտաստիկ արվեստ» և «Առաջադեմ նկարչություն», իսկ որպես նորություն ավելացվել է «Անիմացիա» անվանակարգը։ GoPaint նախաձեռնության նպատակն է ոգեշնչել ստեղծագործ մարդկանց ամբողջ աշխարհում՝ վերցնել թվային գրիչը և զարկ տալ սեփական երևակայությանը։

«Ներկան քոնն է»․ Huawei-ը խորացնում է երկխոսությունը երիտասարդ սպառողների հետ

Միջոցառման ընթացքում Huawei-ը նաև ներկայացրեց իր «Ներկան քոնն է» տեսլականը՝ միտված նոր սերնդի հետ ավելի խորը երկխոսություն ծավալելուն։ Գաղափարը հիմնված է ներառականության և թափանցիկության սկզբունքների վրա և նպատակ ունի  տեխնոլոգիաների միջոցով ամրապնդել մշակութային և էմոցիոնալ կապը երիտասարդ սպառողների հետ։

Հայացքը միշտ դեպի ապագան ուղղելով՝ Huawei-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցել երիտասարդական մշակույթին և ողջ աշխարհում ինովացիան դարձնել համընդհանուր «լեզու»։

Իր նախագծերի հիմքում դնելով ջերմություն և էմպատիա՝ բրենդը ձգտում է գլոբալ հասարակությանը համաքայլ շարժվել դեպի ապագա՝ լի անսահման հնարավորություններով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել