ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու փաթեթը։ Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ նպատակն է ապահովել կիբեռանվտանգ միջավայր Հայաստանի կենսական նշանակության ոլորտների տեղեկատվական համակարգերում և կրիտիկական ենթակառուցվածքներում, ինչպես նաև ստեղծել ինքնավար կարգավորման մարմին՝ պետական կառավարման համակարգի կիբեռպաշտպանության գործառույթները համակարգելու համար։ ԲՏԱ նախարարությունը նախատեսում է՝ իրականացնել հանրային տեղեկությունների կառավարման և պետական թվայնացման լուծումների կառավարում, ապահովել 24/7 անխափան աշխատանք, տվյալների ու համակարգերի մշտադիտարկում, ներդնել ժամանակակից ամպային ենթակառուցվածքներ, որոնք հասանելի կլինեն նաև մասնավոր հատվածին, սահմանել տվյալների քաղաքականություն՝ մեկանգամյա տվյալների տրամադրում պետական և մասնավոր հատվածի համար։ Փաթեթի ընդունումը կխթանի անվտանգության սպառնալիքների նվազեցումը, կբարձրացնի ներդրումային միջավայրի ինդեքսը և կխորացնի քաղաքացիների առօրյա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և առաջարկել օրինագիծը ներառել առաջիկա նիստերի օրակարգում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։