Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել մաքսային ընթացակարգերը․ Էդուարդ Հակոբյան

Ինչպես ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի էջից տեղեկանում է iravaban.net-ը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է 2025 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքը։
«Անդրադառնալով տեղական ծագում ունեցող ապրանքների արտահանման ցուցանիշներին՝ նշել եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել մաքսային ընթացակարգերը՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների ժամանակը խնայելու և բիզնես գործընթացները պարզեցնելու նպատակով: Այս առումով հատկանշական է, որ արտահանման ամբողջ գործընթացը երկրի ներսում արդեն սպասարկվում է 24/7 ռեժիմով, ինչը հնարավորություն է տալիս բիզնեսին ավելի ճկուն պլանավորել արտահանումը, կրճատել մաքսային գործընթացների ու սահմանահատման վրա ծախսվող ժամանակը:
Այս ամենը վկայում է, որ Կոմիտեի ամենօրյա աշխատանքն ուղղված է բիզնեսի համար բարենպաստ և ներդրումային միջավայր ստեղծելուն. մեր առաջնահերթությունը տնտեսվարողների համար արագ և անշփում սպասարկում ապահովելն է»,- ասված է Հակոբյանի հայտարարությունում:

Տեսանյութը այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել