ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի պատմության այն բացառիկ օրերից է, երբ դարերի երազանքը վերածվեց իրականության։ Անկախության հռչակումը դարձավ ազգային կամքի հաղթանակի խորհրդանիշը՝ վերահաստատելով մեր ժողովրդի վճռականությունը ունենալու սեփական պետություն և ձևավորելու իր ապագան։
Անկախությունը մեզ համար ոչ միայն պետական կարգավիճակ է, այլև պատասխանատվություն․ պատասխանատվություն՝ մեր երկրի անվտանգությունն ու զարգացումը ապահովելու, կրթությունն ու գիտությունը զարգացնելու, նորարարությամբ և աշխատանքով ամրապնդելու մեր պետականությունը։
Շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ։ Թող մեր երկիրը միշտ ապրի խաղաղության մեջ, առաջընթացի ու բարգավաճման ուղով»: – նշել է նա: