Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Զույգաղբյուր գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում։ Այս մասին iravaban.netiravaban.net– ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 57-ամյա տղամարդու թոնրատանն ու ջերմոցում հայտնաբերվել է 20 փաթեթ՝ ընդհանուր 250 գրամից ավելի մարիխուանայի զանգվածով, և կանեփի ցողուններ։
Զույգաղբյուր գյուղի 57-ամյա բնակիչը ներկայացվել է նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: