Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Սննդի անվտանգության տեսչական մարմնից, անհատ ձեռնարկատեր Աշոտ Հակոբյանին պատկանող (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան) հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
«Գրիլյան» ՍՊԸ-ին (ք․ Երևան, Թումանյան) պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են, որ նախկինում արձանագրված խախտումը, շտկվել է։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի կասեցումը ևս վերացվել է։