Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և տեղահանեց ավելի քան 100 հազար հայի. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմանն ու ավելի քան 100 հազար հայի տեղահանմանը։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Գարի Փիթերսի սոցիալական էջից։

«Երկու տարի առաջ ես այցելեցի Հայաստան, երբ Ադրբեջանը անարդարացիորեն հարձակվել էր Լեռնային Ղարաբաղի վրա և տեղահանել ավելի քան 100 հազար էթնիկ հայի, սոցիալական ցանցերում։

Այսօր ես շարունակում եմ աջակցել հայ ժողովրդին՝ աշխատելով երկարատև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, որը կվերականգնի հասցված վնասը և կպաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշել է նա։

Իրավաբան․net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել