ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ժամանել է Բաքու

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է Բաքու։

Սիմոնյանը Բաքու է մեկնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Gulfstream G450 ինքնաթիռով, որը նախատեսված է մինչև 16 ուղևորի համար։ FlyOne ընկերությանը պատկանող օդանավը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։ Թռիչքը տևել է 47 րոպե։ Այս մասին են վկայում flightradar24.com կայքի տվյալները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, Ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը ս․թ․սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել