Սամվել Մուրադյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է N 808-Ա որոշում, որով Սամվել Մուրադյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից, որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ գլխավոր քարտուղարներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Իսկ նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերից մեկն անձնական դիմումն է:

Այսպիսով, Սամվել Մուրադյանն ազատվել է պաշտոնից անձնական դիմումի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել