Վարդան Կոստանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է N 804-Ա որոշում, որով Վարդան Կոստանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից, որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Այս հիմքով էլ իրականացվել է նախարարի տեղակալի պաշտոնից ազատումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել