«Հանրության լայն շերտերն իրենց աշխատավայրերում ևս չպետք է որևէ անձի ենթարկեն խտրականության»․ Աննա Կարապետյան

«Հանրության լայն շերտերը, այդ թվում՝ մասնագետներ, իրենց աշխատանքում որևէ կերպ չպետք է որևէ անձի ենթարկեն խտրականության, իրենք պիտի լինեն իրենց աշխատանքի վայրում հանդուրժողականություն ապահովող հիմնական անձինք»,-ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն Iravaban.net-ի հետ զրույցում՝ ներկայացնելով ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող գործողությունների մասին։

Նրա խոսքով՝ հանրության իրազեկման համար Արդարադատության նախարարությունը բավական մեծ աշխատանք է կատարել՝ տեսահոլովակներ հրապարակել, իրազեկել խտրականության արգելքի մասին, երկրորդ հիմնական ուղղությունը եղել է ներառականության ապահովումը՝ անկախ ազգությունից, սեռից, ռասայից ու սոցիալական այլ հանգամանքներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել