Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նորընտիր դատավոր Արմեն Դանիելյանի կենսագրությունը

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Iravaban.net-ը այսօր Ազգային ժողովի կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է ընտրվել Արմեն Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնի համար առաջադրվել էին Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66-ը:

Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1 պատգամավոր: Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65: Իսկ Նելլի Բաղդասարյանի թեկնածությանը ոչ ոք կողմ չի քվեարկել:

 

Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է Արմեն Դանիելյանի կենսագրությունը.

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

1991 թվականին ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը գեազանցությամբ, 1996 թվականին՝ նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային փորձ

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ԵՊՀ-ի գիտահետազոտական մասում՝ որպես լաբորանտ, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող։

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է դատական կարգադրիչ։

1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է կատարման բաժնի ավագ տեսուչ։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատում՝ որպես դատավորի օգնական։

2002 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2003 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր:

Այլ տեղեկություններ

1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է բանակում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել