Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը նոր ղեկավար ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, որոշում է  ստորագրել, որով Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար է նշանակել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Արտյոմ Սուջյանին 2025 թվականի սեպտեմբերի 10-ից նշանակել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար»,-նշվում է որոշման մեջ։

Նշենք՝ Սուջյանը նախկինում զբաղեցրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնականի, ինչպես նաև արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել