Սուրեն Խաչատրյանը նշանակվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր Սուրեն Խաչատրյանին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր նշանակելու մասին։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հրամանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 4-ին՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի ԲԴԽ-58-Ո-113 որոշմամբ ներկայացված առաջարկությունը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր սեպտեմբերի 2-ին կայացած դռնփակ նիստում որոշում էր կայացրել Սուրեն Երվանդի Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել Հանրապետության նախագահին՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Նույն որոշմամբ նախատեսվել էր նաև Սուրեն Խաչատրյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից և դադարեցնել նրա՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի լիազորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել